ՀՀ-ն և Իրանն աշխատում են ազգային արժույթներով առևտրի անցնելու ուղղությամբ |panarmenian.net|
07:33 - 17 հուլիսի, 2019

ՀՀ-ն և Իրանն աշխատում են ազգային արժույթներով առևտրի անցնելու ուղղությամբ |panarmenian.net|

panarmenian.net։ Երևանն ու Թեհրանը, ըստ ամենայնի, կսկսեն միմյանց հետ առևտուր անել ազգային արժույթներով: Այդ մասին ասել է Իրան-Հայաստան համատեղ առևտրային պալատի նախագահ Էրվիկ Յարիջանյանը, հայտնում է Sputnik Արմենիան Mehr իրանական գործակալության վրա հղումով:

«Մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում երկու երկրների ամուր արժույթով, այսինքն` ռիալով ու դրամով բիզնես վարելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Այդ նպատակով նախատեսվում է ֆինանսավարկային կազմակերպության ստեղծել։
Յարիջանյանն ընդգծել է, որ փոխայցելությունները, ցուցադրությունների կազմակերպումն ու երկու երկրների ներուժի օգտագործումը առաջնահերթ է կողմերի համար։ Խոսելով Մեղրի ազատ տնտեսական գոտու մասին՝ նա նշել է, որ այդ գոտու ակտիվացումը թույլ կտա իրանական գործարաններն ու սպասարկման համակարգերը միացնել ԵՏՄ համակարգին։

Յարիջանյանն ավելացրել է, որ համաձայնեցումից հետո հաջորդ ամիս Հայաստան կուղևորվի իրանական 100 հոգանոց պատվիրակությունը:
Նրա խոսքով` երկու երկրների առևտրի ընդհանուր ծավալը կազմում է 300 մլն դոլար: Էներգետիկան Իրանի և Հայաստանի միջև համագործակցության հիմնական ոլորտն է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել