ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանին
15:35 - 19 փետրվարի, 2020

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանին

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղակացնում է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմին։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում զարգացումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել