ՀՀ ԳՇ պետը ընդունել է ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետին
16:54 - 29 մարտի, 2019

ՀՀ ԳՇ պետը ընդունել է ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետին

Մարտի 29-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինին և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին, ովքեր Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով:

Պաշտպանության նախարարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել