ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման դասացուցակը
09:08 - 19 մարտի, 2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման դասացուցակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 19-ից Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սա էլ մեր հարթակի առաջին օրվա դասերը: Մարտի 19-ի դասացուցակը` ժամը 11։00-ին կլինի Հայոց լեզու, թեման` «Բառարանագրություն» (10-րդ դասարան), այնուհետև ժամը 11։45-ին կլինի Հայ գրականություն, թեման՝ Շիրվանզադեի «Քաոսը» (10-րդ դասարան): 12։30-ին Մաթեմատիկա, թեման՝ «Թվի մասը գտնելը» (4-րդ դասարան), 13։15-ին` Մայրենի, թեմա՝ «Կռունկը» (2-րդ դասարան), 14։00-ին` Կենսաբանություն, թեմա՝ «Միջատների դերը բնության մեջ և մարդու կյանքում» (7-րդ դասարան), 14։30-ին` Կենսաբանություն, թեմա՝ «Մարսողությունը մարսողական ուղու տարբեր բաժիններում» (8-րդ դասարան): «Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն  https://m.youtube.com/user/armeduchannel էջում»,- նշել է Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել