armenpress.am: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանն այլևս չի կատարի ՔԿ մամուլի խոսնակի պարտականությունները։

«Ես դադարեցնում եմ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականություններն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով», - ասաց Արամ Ավետիսյանը։

Նա ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում նշանակվել էր 2020 թ-ի փետրվարի 7-ին։