ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրգործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը
16:44 - 25 դեկտեմբերի, 2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրգործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը.

«Տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված, 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության: Այսինքն, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ՝ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին»։

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվել էր հարձակում, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Յուրի Բախշյանը և 5 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել