Կարկտահարության բացասական հետևանքները կարող են մնալ անցյալում:

Պաշտպանե՛նք պտղատու և խաղողի այգիները կարկտապաշտպան ցանցերի միջոցով։
Դրանք ձեռք բերելու նպատակով հատկացվող վարկերի տոկոսադրույքը, պետության սուբսիդավորման արդյունքում, Ձեզ կհասնի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ առնվազն 3 հա կարկտապաշտպան ցանցեր ներդնող կոոպերատիվներին և սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող շահառուներին վարկերը կտրամադրվեն 0% տոկոսադրույքով:

Վարկերը տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով։ Ինտենսիվ պտղատու այգիների համար մեկ շահառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել 85 մլն դրամը, խաղողի այգիների դեպքում՝ 36 մլն դրամը, որը նախատեսված է 10 հա տարածքի վրա  կարկտապաշտպան ցանցային համակարգ ներդնելու համար։

Կարկտապաշտպան ցանցերը Ձեր այգիները գրեթե 100%-ով կպաշտպանեն նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների հասցրած վնասներից։
Կարկտապաշտպան ցանցերն ամբողջ աշխարհում համարվում են որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք։