Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները, այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանատունը։

«Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։
Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին»,– ասվում է հայտարարությունում։

Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կորոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝

• Հաճախակի լվանալ ձեռքերը
• Խոսափել սուր շնչառական հիվանդություններ ունեցող
մարդկանց հետ սերտ
շփումներից:
• Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ
առանց բժշկի նշանակման
• Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի
դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս

Մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից։

Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝
ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E
Հեռ. 06 3296638
E-mail: info@ambasciataarmena.it