ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների տվյալները՝ իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար. Նաղդալյան
 |aysor.am|
20:29 - 02 ապրիլի, 2020

ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների տվյալները՝ իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար. Նաղդալյան |aysor.am|

aysor.am: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող Հայաստանի քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ըստ Ռուսաստանում ՀՀ դեսպանության մոտ առկա տեղեկատվության՝ ներկայումս «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված ՀՀ քաղաքացիների` դեպի Հայաստան թռիչքը չեղարկվել է, որի մասին վերջիններս, ըստ կարգի, պետք է տեղեկացված լինեին», - ասաց Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ դեսպանությունը «ճշտում է օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրության պատճառները հասկանալու և իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար»:

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Սուջյանը տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ մի խումբ հայեր մնացել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել