ՀՀ կառավարության գործողությունները միտված են մարդկային կապիտալի ներուժի իրացմանը. Նիկոլ Փաշինյան
13:07 - 07 հունիսի, 2019

ՀՀ կառավարության գործողությունները միտված են մարդկային կապիտալի ներուժի իրացմանը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ՀՀ կառավարության գործողությունները միտված են մարդկային կապիտալի ներուժի իրացմանը։

Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։ «Մեր հիմնական կապիտալը մարդիկ են: Եվ մեր կառավարության գործողությունները միտված են մեր քաղաքացիների ստեղծագործական, ինտելեկտուալ և գործարար ներուժի իրացման համար պայմանների ստեղծմանը»,- ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական փոփոխություններին։ Վարչապետը նշեց, որ դրանք միտված են քաղաքական և տնտեսական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

«Հայաստանն այսօր իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում։ Քաղաքական կայունության և իշխանությունների աննախադեպ լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական վերափոխումներ: Դրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության համընդհանուր սկզբունքների, արդարության և օրենքի գերակայության վրա: Ինչո՞ւմ է կայանում այդ վերափոխումների էությունը: Կարճ կարելի է ասել, որ դրանք միտված են մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել