ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին |armenpress.am|
06:52 - 18 հունիսի, 2019

ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ճիշտ ժամանակն է համարում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը: Այս մասին նախագահ Սարգսյանը հայտնեց հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:

«Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը: Ի վերջո, մեր հայապահպանության, հայոց լեզվի, ինքնության, պատմության, արժեհամակարգերի պահպանման խնդիր ունենք, որը գլոբալիզացիայի պայմաններում ավելի սուր դրսևորումներ է ստանում: Հաշվի առնելով կառուցվածքային լայն աշխարհագրությունը` հիմնադրամը կարող է նաև նմանատիպ ծրագրեր իրականացնել` ամրացնելով նաև հայկական համայնքները և հայկական արժեքները:

Հենց այդ համայնքներն են շահառու-նվիրատու-աջակից շղթայի ամենակենսական, ամենակարևոր օղակները: Սա կարող է դառնալ հիմնադրամի ռազմավարական նպատակներից մեկը: Ես հուսով եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ազգանվեր գործունեությունը շարունակելու է նոր ծրագրերով և նոր ոգևորությամբ»,- ասաց նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել