ՀՀ ոստիկանությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել պարեկային ծառայությունը Dodge Charger ավտոմեքենաներով զինելու մասին. Աշոտ Ահարոնյան |armenpress.am|
14:50 - 03 մայիսի, 2019

ՀՀ ոստիկանությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել պարեկային ծառայությունը Dodge Charger ավտոմեքենաներով զինելու մասին. Աշոտ Ահարոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը Dodge Charger մակնիշի ավտոմեքենաներով զինելու վերջնական որոշում դեռ չի կայացվել: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Դա դեռ մոդել է, որը փորձնական է, փորձարկման փուլում է: Դեռ վերջնական որոշում չի կայացվել; Երբ վերջնական որոշում լինի, անպայման կտեղեկացնենք»,- ասաց Ահարոնյանը:

ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել են փորձնական փուլի ավտոմեքենայի լուսանկարները:

«ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները այսօր ծանոթացան և փորձարկեցին ոստիկանության ձևավորման փուլում գտնվող «պատռուլ ծառայության» համար նախատեսված մեքենաների նմուշներից մեկը։ Տպավորությունները շատ բարձր էին, սակայն դեռևս կան հարցեր և դիտարկվում են նաև այլ տարբերակներ»,- նշված է խորհրդի էջում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել