ՀՀ պատվիրակության ղեկավարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի հետ |aliq.ge|
10:04 - 09 դեկտեմբերի, 2019

ՀՀ պատվիրակության ղեկավարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի հետ |aliq.ge|

aliq.ge: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հրավերով հանդիպում է կայացել ՀՀ-ի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ:

Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Վրաստանի քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև հակամարտության լուծման շուրջ տիրող իրավիճակը: Ներկաներն իրենց հերթին խոսել են Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում ընթացող զարգացումների մասին: Այս մասին ասաց ՀՀ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:

Ներկայացնելով հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, Աբրահամյանը նշեց, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել են նաև հայ-վրացական հարաբերություններին վերաբերող մի շարք կարևոր հարցեր․

«Դատական համակարգի, հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծման հարցում մենք աշխատում ենք վրացական փորձի դիտարկմամբ՝ կիրառման փուլում հնարավոր խնդիրները կրկնելուց խուսափելու համար: Խոսեցինք նաև մյուս երկրներում առկա կոնֆլիկտների մասին: Ես ընդգծել եմ, որ մենք այսօր նոր, կառուցողական դիրքերից ենք խոսում»։

Արչիլ Թալակվաձեն շեշտել է բոլոր երկրների հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ մասնակից երկրների հանդեպ Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ, մոտեցումներ ու դարերի պատմություն ունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել