ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ձյուն է տեղում
10:27 - 11 ապրիլի, 2020

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել