ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը. Մակունց |aysor.am|
10:06 - 03 փետրվարի, 2020

ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը. Մակունց |aysor.am|

aysor.am: Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել։

Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում։ Նախագծի հեղինակը կներկայացնի հիմնական շեշտադրումները։ Չեմ կարող ասել՝ նիստը երբ կլինի. առաջարկը ներկայացրել ենք և կսպասենք։ Նիստի նպատակը մեկն է. որպեսզի շուտափույթ լուծենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել