ՉԺՀ Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացին ժամանել է Հայաստան |armenpress.am|
16:42 - 17 փետրվարի, 2020

ՉԺՀ Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացին ժամանել է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Փետրվարի 2-ին Սուսաննա Աղաջանյանն Ուհանից Ղազախստան էր տարհանվել իր ցանկությամբ:

Ղազախական Tengrinews-ը հայտնել է, որ Չինաստանից Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան տարհանված 89 անձանց մոտ, որոնց թվում եղել է նաև Սուսաննա Աղաջանյանը, կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել