panarmenian.net:   Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) կարող է Լիբանանումնոր կառավարության կազմում առաջադրել զբոսաշրջության և մշակույթի նախարարի:

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կառավարությունում ազգությամբ հայ 2 նախարար կար՝ զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանը (ՀՅԴ բարձրաստիճան անդամ) և սոցիալական հարցերի նախարար Ռիչարդ Կույումջյանը:

Լիբանանում քաղաքական ճգնաժամը մոտենում է ավարտին, նոր կառավարության ձևավորմանը խոչընդոտող գործոններն արդեն վերացվում են: