ՀՔԾ–ն Մայրապետյանի առողջական վիճակի հետ կապված հարցումներ է իրականացրել. նա դարձյալ պետք է վիրահատվի |news.am|
13:46 - 25 հոկտեմբերի, 2019

ՀՔԾ–ն Մայրապետյանի առողջական վիճակի հետ կապված հարցումներ է իրականացրել. նա դարձյալ պետք է վիրահատվի |news.am|

news.am։ Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող, գործարար Սամվել Մայրապետյանը մինչեւ հերթական վիրահատությունը պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ։ Այս մասին ասաց Մայրապետյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Ավելի վաղ Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայությանը գրավոր տեղեկացրել էին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է եւ նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նախաքննական մարմինը Մայրապետյանի վերադարձի համար ողջամիտ ժամկետ էր սահմանել հոկտեմբերի 15–ը։

ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը միջոցներ է ձեռնարկում, այդ թվում իրականացվում են հարցումներ։

Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել