armtimes.com: ՀՔԾ քննիչը մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

Այս մասին տեղեկացրեց Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:

Նրա խոսքով՝ Բաբլոյանի մեղադրանքը փոփոխելուց հետո նյութերի ծանոթացման համար ՀՔԾ-ն մեկ օր ժամանակ էր տրամադրել, որի ընթացքում էլ հենց պաշտպանը ներկայացրել էր միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ. «Եվ արդեն, ըստ ավանդույթի, պատասխանն ստացել եմ ժամերի ընթացքում, բողոք կներկայացնեմ նաև հսկող դատախազին»: