ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը |armtimes.com|
09:20 - 06 դեկտեմբերի, 2019

ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը |armtimes.com|

armtimes.com: Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, սույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը։ Այս մասին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ դիմումը քննարկվել է քննիչի կողմից, եւ որոշում է կայացվել մերժել այն անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Ավելի վաղ պաշտպանը մեր զրույցում ասել էր, որ Հարությունյանն իր բժիշկների հետ քննարկում է ՀՀ վերադառնալու հարցը, որին խանգարող հանգամանքը նրա նկատմամբ հայտարարված հետախուզումն է: Ըստ այդմ՝ պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր Գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին, որպեսզի այն վերացվի, եւ Հարությունյանը վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու համար ժամանի ՀՀ:

 

Հարությունյանի նկատմամբ մեկ տարուց ավելի է՝ հետախուզում է հայտարարված: Ի սկզբանե նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը, որն այս պահին վերացված է։

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել՝ Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրյալ է ներգրավել նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել