ՀՔԾ-ն չի կարողանում «հայտնաբերել» Էլեկտրիկ Երևանի քաղաքացիական ոստիկաններին
14:39 - 12 մարտի, 2019

ՀՔԾ-ն չի կարողանում «հայտնաբերել» Էլեկտրիկ Երևանի քաղաքացիական ոստիկաններին

2015 թվականի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա կազմակերպեց դեպի Բաղրամյան պողոտա՝ ընդդեմ Էլետրաէներգիայի սակագնի թանկացման։ Ոստիկանների կողմից կենդանի պատ ստեղծվեց ՍԴ-ի հարակից տարածքում։ Քաղաքացիները մնացին գիշերը Բաղրամյան պողոտայում, և ոստիկանության հրամանին՝ ազատել ճանապարհը, չենթարկվեցին։

Խաղաղ անհնազանդություն իրականացնող անձանց նկատմամբ առավոտյան 5։30-ի սահմաններում կիրառվեց ջրցան, ոստիկանական համակարգում աշխատող մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվեցին խաղաղ անհնազանդություն իրականցնող՝ ճանապարհը փակած մարդկանց վրա։ Մոտ 250 մարդու բերման ենթարկեցին Երևանի, Աշտարակի ոստիկանական բաժիններ։ Ավելի քան 17 ժամ մարդկանց պահեցին ոստիկանական բաժիններում։ ՀՔԾ-ում հարուցվեց մեկ ամբողջական քրեական գործ։ Տուժող ճանաչվեցին տասնյակ քաղաքացիներ և լրագրողներ։

Լյովա Երանոսյանի հրամանով թվով 22 լրագրողի մասնագիտական աշխատանքային իրավունքը խախտվեց։ Մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն կիրառվեց, տեսախցիկները ջարդվեցին, տեսանյութերը ոչնչացվեցին։ Lragir.am կայքում իմ կողմից հրապարակված տեսանյութում արձանագրվել են թվով 39 քաղաքացիական հագուստով ոստիկանների, օպերլիազորների դեմքեր,

ովքեր ամենադաժան կերպով բռնություն էին կիրառում քաղաքացիների նկատմամբ:

Իհարկե, ցուցակն ամբողջական չէ։

Երեք տարի անց՝ մարտի 4-ին, ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կասեցվեց։ Կասեցման հիմքը՝ մեղադրյալի կարգավիճակում ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն։ Այս որոշումը ենթակա է բողոքարկման։

Հիշեցնեմ, որ այս գործը քննում էր ընդամենը 1 քննիչ՝ Վազգեն Ավետիսյանը։ Բազմաթիվ քաղաքացիների ու լրագրողների գործեր գտնվում են ՄԻԵԴ-ում։

Օրինակ, բողոքի ակցիային մասնակցած Ռիմա Սարգսյանը չկա տուժողների ցանկում, իսկ տուժողները ըստ ՀՔԾ-ի ուղարկած փաստաթղթի՝ ընդամենը 37-ն են։ Պետք է նշել, որ ըստ ՀՔԾ-ի՝ 15 տուժող արյունազեղումներ և սալջարդեր են ստացել ջրանետի կիրառման արդյունքում։ Այդ օրը Նոր Նորքի ոստիկանական բաժնում կային քաղաքացիներ, ովքեր ստացել էին մարմնական վնասվածքներ դեմքի շրջանում և ամբողջովին աչքերի տակը կապույտ էր։ Որոշ լրատվամիջոցների փոխհատուցվել է պատճառված վնասը տեխնիկայի տեսքով։

ՀՔԾ-ին իմ կողմից տրամադրվել է հունիսի 23-ի տեսագրությունը, որտեղ ֆիքսվել են բոլոր օպերլիազորների դեմքերը, քննիչ Վ․ Ավետիսյանը այդ նյութերը կցել է արդեն իսկ հարուցված քրեական գործին, սակայն 3 տարվա մեջ այդպես էլ չի հայտնաբերվել բռնություն կիրառած անձանցից որևէ մեկը։

Ուշադրություն, մեր ձեռքի տակ է հայտնվել տեսանյութում ֆիքսված անձանցից որոշների տվյալները․ որտեղ են ներկա պահին աշխատում, ինչ պաշտոններ են զբաղեցնում։ Արդյո՞ք այս նյութը հրապարկելուց հետո նույնպես ՀՔԾ-ն կպնդի, որ պոտենցիալ մեղադրյալները չեն հայտնաբերվել։

Ներկայացնում ենք լուսանկարներում հայտնաբերված անձանց տվյալները։

1․ Վարդան Խաչատրյան՝ չի աշխատում։ 
2․ Օդիշ՝ ՔՀԳՎ։
3․ Քաղաքային վարչության անչափահասների բաժին։
4․ Նարեկ՝ ԵՔՎ ՔՀԲ 1-ին բաժին։
5․ Փնտրվում է։
6․ Փնտրվում է։
7․ Սիմոն Հարությունյան- Կենտրոն ՔՀԲ պետի տեղակալ։
8․ Արթուր Մխիթարյան (ռիժիկ)- ԵՔՎ ՔՀԲ 3 բաժնի պետ։
9․ Հարութ Անոյան՝ ԵՔՎ ՔՀԲ 1-ին բաժնի պետ։
10․Ռաֆայել Պողոսյան՝ Նոր Նորք բաժնի պետի տեղակալ։ (1,2,3)

11․ Փնտրվում է։
12․ Փնտրվում է։
13․ Փնտրվում է։
14․ ՔՀԳՎ։
15․ Փնտրվում է։
16․ Փնտրվում է։
17․ Փնտրվում է։
18․ Բաբկեն Ալավերդյան՝Շենգավիթի ՔՀԲ։ (1,2)
19․ Փնտրվում է։

20․ Փնտրվում է։
22․ Փնտրվում է։
23․ Գարիկ Ղուկասյան – ԵՔՎ պետ, ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ։

Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի 2017թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև բազմիցս խրախուսվել է ՀՀ ոստիկանության պետի կողմից:
ՀՀ ոստիկանության պետի 2018թ. հոկտեմբերի 4-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ:

24․ Արթուր Մեհրաբյան- Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ (ԱՄՆ)

25.Գևորգ Խաչիկյան- Օպերատիվ փնտրողական վարչություն (7-րդ վարչություն)։ Անկախ նյութի բովանդակային մասով հավաստի լինելուց, այս հոդվածում պատկերված լուսանկարը հավաստում է, որ այս անձը ՕՓՎ պետն է։

26․ Փնտրվում է։
27․ Փնտրվում է։
28․ Փնտրվում է։
29․ Արմեն Մանուչարյան - չի աշխատում։

 

 

30․ Մեսրոպ էլոյան- թոշակի է անցել, չի աշխատում։
31․ Արթուր Զաքարյան – Արաբկիրի ՔՀԲ պետ։ 
32․ Արթուր Ֆռանգյան- Մեծամորի բաժնի պետ։
33․ Փնտրվում է։
34․ Փնտրվում է։
35․ Փնտրվում է։
36․ Փնտրվում է։
37․ Փնտրվում է։
38․Արման Խեչումյան՝ ՀՀ ոստիկանություն։ 

Ցուցակն ամբողջական չէ, ենթակա է լրացման, նույնականացման տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերի արխիվի հետ։ Անհրաժեշտ է փորձաքննություն իրականացնել, որպեսզի գործողությունները հստակեցվեն և այս անձինք գոնե որպես կասկածյալ կամ վկա հարցաքննվեն։
ՀՔԱՎ Արթուր Սաքունցը հաստատեց, որ բողոքարկելու են այս որոշումը, քանի որ ի սկզբանե իրենց գրասենյակն էր հաղորդում տվել հանցագործության մասին։ ՀՔԾ –ի որոշման մեջ դիմումատուն ՀՔԱՎ-ը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն են։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել