ՀՔԾ-ն փոփոխել է Նորայր Փանոսյանի մեղադրանքը. նրա նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել |armenpress.am|
14:50 - 26 դեկտեմբերի, 2019

ՀՔԾ-ն փոփոխել է Նորայր Փանոսյանի մեղադրանքը. նրա նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել |armenpress.am|

armenpress.am:  Հատուկ քննչական ծառայությունը փոփոխել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:


«Մեղադրանքի փոփոխությունից հետո քննիչի կողմից նրա նկատմամբ կրկին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել»,- ասաց Օհանջանյանը:

Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ էին ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Նախկինում Նորայր Փանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարվել էր, ապա վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել