ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը արդեն երկու նիստ է՝ չի ներկայանում իր դեմ հայցի քննությանը |hetq.am|
10:34 - 11 հուլիսի, 2019

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը արդեն երկու նիստ է՝ չի ներկայանում իր դեմ հայցի քննությանը |hetq.am|

hetq.am։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Ափինյանի, սկսել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցի քննությունն՝ ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի: Այսօր այս գործով երկրորդ դատական նիստ էր նշանակված, սակայն ինչպես նախորդ՝ մայիսի 29-ի, այնպես էլ այս նիստին Խաչատրյանը կամ նրա ներկայացուցիչները չէին ներկայացել դատարան: Եթե առաջին նիստին նրանք դատարանին հայտնել էին չներկայանալու պատճառների մասին, այս անգամ դատարանն առհասարակ տեղեկություն չուներ, թե ինչու պատասխանող կողմից որևէ մեկը չի եկել դատարան:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ըստ դատարանում առկա տեղեկատվության, պատշաճ ծանուցված էր նիստի օրվա և ժամի մասին: Նման պայմաններում Վահագն Հարությունյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը դիրքորոշում հայտնեց, որ նիստը կարող է շարունակվել, սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը գտավ, որ պատասխանող կողմի ներկայությունն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ու հետաձգեց նիստը:

Մեզ հետ զրույցում Վահագն Հարությունյանի ներկայացուցիչ Հարությունյանը հայտնեց, թե ինչու է իր վստահորդը դատական հայց ներկակացրել ՀՔԾ պետի դեմ:
Փաստաբանի խոսքով՝ Վահագն Հարությունյանին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նրա մեղադրանքի մասին ու ասել, որ գործի քննության շրջանակներում պարկուճները կեղծվել են, և քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ կոծկվեն իրական նյութերն ու կոտրվի գործի ողնաշարը:

Վահագն Հարությունյանի և վերջինիս ներկայացուցիչների կարծիքով՝ Սասուն Խաչատրյանը նմանատիպ արտահայտություն անելու իրավունք չուներ, մինչդեռ հայցադիմումի վերաբերյալ պատասխանում, որը ներկայացվել է մինչև գործը վարույթ ընդունելը, Խաչատրյանի ներկայացուցիչը նշել է, որ ՀՔԾ պետի արտահայտությունները զրպարտչական բնույթի չեն, քանի որ արվել են մինչդատական վարույթի ընթացքում:

Հարություն Հարությունյանն, անդրադառնալով այս հանգամանքին, նշեց, որ Քաղաքացիական օրենգիրքն, այո, սահմանում է դեպքեր, իրավիճակներ, երբ փաստացի արված արտահայտությունը չի կարող համարվել զրպարտություն, բայց սա այդ դեպքը չէ:
Պաշտպանի խոսքով՝ թեև քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ փաստացի արված արտահայտությունները չեն կարող զրպարտություն համարվել, եթե արվել են մինչդատական վարույթում կամ դրա ընթացքում՝ վարույթի մասնակցի կողմից, Հատուկ քննչական ծառայության պետը չի կարող համարվել վարույթի մասնակից՝ քրեադատավարական նորմերի իմաստով:

Ավելին՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել