ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարությունը խնդրում է անվտանգության նկատառումներից ելնելով ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:

Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը:

Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: