Հակառակորդի կրակոցից ՀՀ սահմանին պայմանագրային է վիրավորվել
14:29 - 16 հունվարի, 2020

Հակառակորդի կրակոցից ՀՀ սահմանին պայմանագրային է վիրավորվել

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը:

Ըստ նախնական տվյալների՝ նա վիրավորվել է հակառակորդի ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակած կրակոցից հունվարի 15-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում:

ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ։

Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել