Հակոբ Արշակյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն
11:59 - 31 հուլիսի, 2019

Հակոբ Արշակյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում էր նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նախարարության աշխատակազմին ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Աբրոյանին, ով համակարգելու է թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտները:

«Պարոն Աբրոյանն իր ոլորտի պրոֆեսիոնալներից է, աշխատել է մեծ ընկերություններում որպես թիմի ղեկավար, այնուհետև ստեղծել է իր ստարտափ ընկերությունը արհեստական բանականության ոլորտում, որտեղից էլ խնդրել ու համոզել ենք, որպեսզի գա ու միանա մեր թիմին»,- ասել նախարարը:

Արմեն Աբրոյանը, շնորհակալություն հայտնելով նման պատասխանատու աշխատանքն իրեն վստահելու համար, նշել է, որ պատրաստ է աշխատել այնպես, որ սեփական օրինակով կարողանանք վստահ ասել, որ սա է ճիշտ ճանապարհը։

Խորհրդակցության ընթացքում Հակոբ Արշակյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է հատկապես գրությունների ժամկետների խիստ պահպանման, դրանց պատշաճ պատասխանելու վրա։ Նա ընդգծել է պետության կայացման համար յուրաքանչյուր աշխատակցի՝ իր գործունեության նկատմամբ պատասխանատու մոտեցումը, պետական ծառայողի դերը և նրա կողմից քաղաքացու նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու կարևորությունը։

Գործակարգավարական խորհրդակցությունը շարունակվել է նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկմամբ: Տրվել են նաև նոր հանձնարարականներ։

Քննարկվել են նախարարությունում ընթացող գործընթացների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել