Հաղպատի վանական համալիրի տարածքում այրվել է կացարանի մի մասը՝ 675 քմ և գույք՝ մոտ 375 քմ
06:08 - 09 հունիսի, 2019

Հաղպատի վանական համալիրի տարածքում այրվել է կացարանի մի մասը՝ 675 քմ և գույք՝ մոտ 375 քմ

Հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող մեկհարկանի շինությունում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Այրվել է վանական համալիրի կացարանի (675 քմ) մի մասը` գույքով (մոտ 375 քմ):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել