Համանախագահները չեն բացահայտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկների մանրամասները. Ադրբեջանում ՌԴ դեսպան |tert.am|
11:03 - 10 հունիսի, 2019

Համանախագահները չեն բացահայտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկների մանրամասները. Ադրբեջանում ՌԴ դեսպան |tert.am|

tert.am: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են փակ ռեժիմով, հաղորդում է interfax.az-ը:

«Համանախագահների աշխատանքն ընթանում է բավականին փակ ռեժիմով, բայց դրա համար կան բոլոր բացատրությունները: Ուրախ ենք, որ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Բոչարնիկովը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիվանագետի խոսքով՝ համանախագահները չեն բացահայտել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկների մանրամասները, իսկ համատեղ հայտարարության մեջ խոսվել է անվտանգության պահպանման և մարդասիրական ոլորտի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել