Համաներման ակտից առաջ Արդարադատության նախարարությունում կանխատեսել են կրկնահանցագործությունների հավանականությունը |armenpress.am|
10:35 - 29 ապրիլի, 2019

Համաներման ակտից առաջ Արդարադատության նախարարությունում կանխատեսել են կրկնահանցագործությունների հավանականությունը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ արդարադատության նախարարությունը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ համաներում հայտարարելուց առաջ կանխատեսել էր համաներվածների շրջանում կրկնահանցագործությունների հավանականությունը:

Այս մասին ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Արտակ Զեյնալյանը:

«Այն ժամանակ, երբ դեռ համաներման ակտը նախագիծ էր, հայտնել էինք, որ հավանականություն կա, որ անձինք, ովքեր համաներվել են կարող են դարձյալ կատարել հանցագործություններ, և վերադառնալ Քրեակատարողական հիմնարկներ: Սակայն դրանք փոքր տոկոս են կազմում»,- ասաց նախարարը:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ համաներմամբ ազատ են արձակվել բացառապես առաջին անգամ հանցագործություն կատարած անձինք:

«Համաներման ակտով արգելք է սահմանված` եթե անձը մեկ անգամ համաներումով ազատ է արձակվել, եթե մեկ անգամ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել կամ ներում է ստացել նախագահի կողմից, ապա կրկին դատապարտված լինելու պարագայում համաներումը նրա վրա չի տարածվում: Ազատ են արձակվել բացառապես առաջին անգամ հանցագործություն կատարած անձինք, և նրանք է, որ կրկին հանցանք են կատարել»,- նշեց Արտակ Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը հավելեց, որ այժմ իրենց կողմից մշակվում են մեխանիզմներ, որպեսզի նվազեցնեն ռիսկերը կրկին հանցագործություն կատարելու նրանց համար, ովքեր համաներմամբ ազատ կարձակվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել