Համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը կազմում են 250 մլն դրամ
13:19 - 27 մարտի, 2020

Համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը կազմում են 250 մլն դրամ

ՀՀ Կառավարությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման մասին

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում

ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝

  • նպատակային վարկերի համաֆինանսավորում,
  • վերաֆինանսավորում
  • սուբսիդավորում։

Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝

  • աշխատակիցներին աշխատավարձի վճարում,
  • հարկերի և տուրքերի վճարում,
  • հումքի գնում կամ ներմուծում,
  • սարքերի և սարքավորումների ներմուծում,
  • ծառայությունների վճարումներ, սննդի ներմուծում։

Մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն դրամի վարկ, իսկ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը կազմում են 250 մլն դրամ։ Վարկերի առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 0%-ից մինչև 6%՝ կախված կիրառվող օժանդակության գործիքից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել