ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Հայաստանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կարևոր գործընկերներից մեկն է, իսկ միմյանց միջև համագործակցությունը գերազանց է։

ԵԽԽՎ-ի նախագահ Լիլիան Մորի Պասկեն այսօր ասաց Ազգային ժողովում:

Հիշեցնեմ նաև, որ երկու օր առաջ Հայաստանի մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան և Անդրեյ Շիրցելը մարտի 12-14-ը Երևան այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ, որում բացառիկ դրական գնահատական են տվել ներկայիս կառավարող ուժի գործունեությանը՝ ասելով, որ Հայաստանի իշխանությունները հիանալի գիտակցում են փոփոխությունների հանդեպ բնակչության արտակարգ բարձր ակնկալիքները և այդ պատճառով կարևոր է, որպեսզի ներկայում անցկացվող բարեփոխումները հանգեցնեն որոշակի և շոշափելի արդյունքների:

Ահա, այսպիսի գնահատականներ ու հանձնառություններ են հնչում, երբ կառավարող ուժն իր գործով է զբաղված, իսկ միջազգային հարթակներում բոլորը գործում են ի նպաստ Հայաստանի շահերի»: