Հայաստանը Վրաստանից առաջ է. Մամուկա Խազարաձեն` Վրաստանի տնտեսության մասին |aliq.ge|
06:38 - 04 հոկտեմբերի, 2019

Հայաստանը Վրաստանից առաջ է. Մամուկա Խազարաձեն` Վրաստանի տնտեսության մասին |aliq.ge|

aliq.ge: «2012 թվականին ես նույնպես աջակցել եմ «Վրացական երազանքին», հույսեր ունեի»,- այս մասին հայտարարել է «Լելո» քաղաքացիական շարժման հիմնադիր, TBC բանկի համահիմնադիր Մամուկա Խազարաձեն:

Վերջինս հավելել է, որ պատրաստ է երկրի տնտեսական վիճակի հետ կապված բանավիճի:

«Մենք բոլոր պարամետրերով հետ ենք գնում և սա ասում եմ ամբողջ պատասխանատվությամբ: Եթե ինչ-որ մեկը կցանկանա այս հարցով բանավիճել, պատրաստ եմ, թեկուզ նույն Բիձինա Իվանիշվիլիին թվերով ասել, թե ուր է տարել այս երկիրը իր ոչ պատշաճ կառավարմամբ»,- հայտարարել է Խազարաձեն:

Նա նաև Վրաստանի տնտեսությունը համեմատել է հարևան երկրների տնտեսությունների հետ և նշել, որ Հայաստանի ազգային դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 20 տոկոսով, իսկ լարին` 70:

«Հայաստանը մեզնից առաջ է: Դիրքերը կորցրել ենք և երբեք չենք հասնի ոչ մեկի, եթե լինենք այս կառավարության ձեռքում»,- նշել է Խազարաձեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել