tert.am: Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի հետ համատեղ ասուլիսի ընթացքում  հայտարարեց ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ծրագրում ներառված են պաշտպանության բնագավառում միջոցառումներ, վերջիններս ընդգրկում են ռազմական կրթություն, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները: Ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը՝ դեռևս չներառելով երկկողմանի ծրագրում»,-մանրամասնեց նախարարը:

Դավիթ Տոնոյանը հավաստիացրեց, որ ՀՀ-ն և Վրաստանը ձգտում են իրենց ուրույն ներդրումն ունենալ առավել անվտանգ և  բարեկեցիկ Հարավային Կովկասի կերտման գործում:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին էլ տեղեկացրեց, որ ՀՀ զինծառայողները մասնակցելու են Վրաստանում նախատեսված ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին: