Հայաստանը դարձնել գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջամարտիկ. Արմեն Սարգսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի
10:17 - 29 մարտի, 2019

Հայաստանը դարձնել գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջամարտիկ. Արմեն Սարգսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  ներկա է գտնվել Երևանում կազմակերպված «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովին:

գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ ու փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու էվոլյուցիայի, գիտական ու տեխնոլոգիական հայտնագործությունների համաշխարհային միտումներն ու մարտահրավերները:

Բացման խոսքում Հանրապետության նախագահը կարևորել է ժամանակակից գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում՝ նշելով, որ մեր երկիրը կարող է դառնալ առաջատար գիտությունների, հետազոտությունների ու զարգացման գրավիչ կենտրոն:

«Մեր երկրի ապագան եղել և շարունակելու է կապված լինել աշխարհի ապագայի հետ,-ասել է նախագահ Սարգսյանը: - Իսկ աշխարհի ապագան ավելի ու ավելի շարժվում է դեպի նորարարություն, գիտության ու տեխնոլոգիական բացահայտումների օգտագործումը մեր առօրյա կյանքում»:

ՀՀ նախագահ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել