Հայաստանը ձգտում է մեղմել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության և բանկերի վրա. «Մուդիս» |armenpress.am|
17:54 - 17 ապրիլի, 2020

Հայաստանը ձգտում է մեղմել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության և բանկերի վրա. «Մուդիս» |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության միջոցառումների նպատակն է օգնել իրական հատվածին` դիմակայելու ոչ բարենպաստ շուկայական պայմաններին և խուսափել կորպորատիվ հատվածում մասսայական դեֆոլտներից։ Այս մասին գրված է «Մուդիս»-ի հրապարակած  «Հայաստանը ձգտում է մեղմել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության և բանկերի վրա» խորագրով մարտ ամսվա զեկույցում

 
Զեկույցում նշվել է, որ երկրի տնտեսությանը սատարելու և կորոնավիրուսի բռնկման բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված միջոցառումները կնվազեցնեն բացասական ազդեցությունը բանկերի ակտիվների որակի վրա, որոնք կարող են առաջանալ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ)վարկավորման և սպառողական վարկավորման նկատմամբ նրանց խոցելիությունից: 

«Մուդիս»-ի գնահատմամբ՝ կորպորատիվ հատվածի համար կառավարության կողմից նախատեսված համաֆինանսավորման և վերաֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև վարկերի տոկոսավճարների սուբսիդավորումը առևտրային բանկերի համար ռիսկեր չեն ստեղծի, բացի այդ կնպաստեն վարկառուների վարկունակությանը և բանկերի պորտֆելների որակին։ 

«Մուդիս»-ը գնահատել է, որ ԿԲ-ի հորդորը` առևտրային բանկերին  անհատական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի հետևանքով դժվարությունների առջև կանգնած վարկառուների, չեն հանգեցնի բանկերի ակտիվների որակի դասակարգման և լրացուցիչ պահուստավորման պահանջի փոփոխության և, հետևաբար, կարճաժամկետ հատվածում ոչ մի ազդեցություն չեն ունենա բանկերի կանոնադրական կապիտալի պահանջի վրա:

2020թ. ապրիլյան զեկույցում նշված է, որ Հայաստանում բանկային վերահսկողությունն ու կարգավորումը նույնպես առաջադիմական են և ապագային միտված` նպատակ ունենալով ապահովել ֆինանսական կայունությունը։ Բազել 3-ի ստանդարտներին համապատասխան ԿԲ-ն իրականացրել է կապիտալի և իրացվելիության նորմատիվ պահանջները: Այսպիով, բանկային համակարգում արժութային ռիսկը մեղմելու և դոլարայնացումը ապախթանելու նպատակով ԿԲ-ն սահմանել և պահպանել է արտարժույթով վարկավորման խիստ պահանջներ և արտարժութային ավանդների դիմաց կիրառում է ավելի բարձր պարտադիր պահուստավորում՝ պահանջելով, որ պահուստների մի մասը պահվի արտարժույթով։

ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին անհատական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի հետևանքով դժվարությունների առջև կանգնած վարկառուների նկատմամբ։ Դա հատկապես վերաբերում է բարձր ռիսկային ոլորտների (օրինակ` հյուրանոցներ, ռեստորաններ, տրանսպորտ և զվարճանքներ) վարկառուներին, որոնց առաջարկվել է իրենց վարկերի վերակառուցման և արտոնյալ ժամանակահատվածի կիրառման մեխանիզմներ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել