Հայաստանը 3 օրով Վրաստանի քաղաքացիների համար կբացի ցամաքային սահմանը |factor.am|
16:21 - 29 ապրիլի, 2020

Հայաստանը 3 օրով Վրաստանի քաղաքացիների համար կբացի ցամաքային սահմանը |factor.am|

factor.am: Վրացական կողմի խնդրանքով՝ Հայաստանը երեք օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի քաղաքացիների համար, որոնք ցանկանում են Եվրոպայի երկրներից հայրենիք վերադառնալ: Այս մասին գրում է «Sputnik Georgia»-ն:

Երկրի ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաընկերության չվերթով Եվրոպայի երկրներից Մինսկով Երևան ժամանել: Երևանից էլ, ԱԳՆ-ի տրամադրած ավտոբուսներով, Վրաստան կփոխադրվեն:

Նշվում է, որ Վրաստան հասնելուց հետո քաղաքացիները պետք է բժշկական հետազոտություն անցնեն, այնուհետև 14-օրյա կարանտինում լինեն: Ավելի վաղ վրացական կողմն ու «Բելավիա» ավիաընկերությունը համաձայնագիր էին կնքել, որով նախատեսվում է մայիսի 3-ին, 10-ին և 17-ին Մինսկի օդանավակայանից ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Թբիլիսի:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի: Մարտի 21-ից երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել