Հայաստանից փայտանյութի արտահանումը երրորդ երկրների կարգելվի |armenpress.am|
13:16 - 27 փետրվարի, 2020

Հայաստանից փայտանյութի արտահանումը երրորդ երկրների կարգելվի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց Հայաստանի տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութի ու դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: «Այս արգելքը վերաբերում է, մասնավորապես, վառելափայտին, գերաններին»,- ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ այս արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման, եթե նրանք չհաստատեն, ապա, միևնույն է, 6 ամսով արգելքը գործելու է, իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:

Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել