Հայաստանի ԶՈւ-ն կասեցրել է նախիջեւանյան ուղղությամբ ամրապնդման Ադրբեջանի փորձերը. Արտակ Դավթյան |news.am|
11:43 - 26 դեկտեմբերի, 2019

Հայաստանի ԶՈւ-ն կասեցրել է նախիջեւանյան ուղղությամբ ամրապնդման Ադրբեջանի փորձերը. Արտակ Դավթյան |news.am|

news.am: Թուրքիայի օգնությամբ նախիջեւանյան ուղղությամբ ամրապնդման Ադրբեջանի փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը 30-40 տոկոսով ավելի շատ գերիշխող բարձունքներ ունի, եւ վերջին ամիսներին մեծ աշխատանք է տարվել հենակետային սարքավորումների եւ ճանապարհաշինության ուղղությամբ, ինչը թույլ է տալիս էապես ժամանակ տնտեսել զորքերի վերաբաշխման համար:

«Դիրքերի վատացում տեղի չի ունեցել: Որոշակի բարելավումը մարտավարական բնույթ է կրել: Ադրբեջանը շատ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ այդ ուղղությամբ ամրապնդվելու համար: Մենք դրան արդյունավետորեն հակազդում ենք»,- նշեց Արտակ Դավթյանը:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել