Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարները ամփոփել են առաջին եռակողմ հանդիպման արդյունքները: Այս մասին հունիսի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հունաստանի Արտաքին գործերի նախարար Գեորգի Կատրուգալոսը և Կիպրոսի Արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը ամփոփում են առաջին եռակողմ հանդիպման արդյունքները»,- գրել է Նաղդալյանը, մեջբերելով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը. «Սա շատ կարևոր հարթակ է մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման համար: Մեր նպատակներն են խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»: