Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին |news.am|
09:16 - 02 հունվարի, 2020

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին |news.am|

news.am:  Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ստորագրված վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 20-ին:

Հայաստանի եւ Չինաստանի քաղաքացիները կկարողանան ճանապարհորդել առանց վիզաների կամ իրականցնել տրանզիտ երկրի տարածքով մինչեւ 90 օր ժամկեկով 180 օրվա ընթացքում, հաղորդում է Xinhua գործակալությունը:

90 օրը գերազանցող ուղեւորությունը, ինչպես նաեւ աշխատանքի կամ ուսման համար երկրում գտնվելը պահանջում է վիզայի ստացում:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Չինաստանը վիզաները չեղարկելու մասին համաձայնագիր են ստորագրել 2019 թվականի մայիսին: Դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է այդ համաձայնագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել