Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ երկկողմ մի քանի պայմանագիր է ստորագրվել, այդ թվում կրկնակի հարկումից խուսափելու մասին
08:46 - 08 հուլիսի, 2019

Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ երկկողմ մի քանի պայմանագիր է ստորագրվել, այդ թվում կրկնակի հարկումից խուսափելու մասին

Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Լի Սյեն Լունի հանդիպման արդյունքներով Հայաստանի եւ Սինգապուրի կառավարությունների միջեւ ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի փաստաթղթեր: Նիկոլ Փաշինյանի եւ Լի Սյեն Լունի ներկայությամբ, մասնավորապես ստորագրվել են հետեւյալ փաստաթղթերը.

Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրվել է եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը եւ Սինգապուրի պաշտպանության եւ արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի եւ Սինգապուրի Հանրապետության զբոսաշրջության խորհրդի միջեւ ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Սինգապուրի Հանրապետության մշակույթի, համայնքների զարգացման եւ երիտասարդության հարցերի նախարարության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ սինգապուրյան կողմից` Պաշտպանության եւ արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի եւ Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը եւ Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի գլխավոր տնօրեն Քեննեթ Էրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել