Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է հողերի վերամշակման հնարավորությունը. նախարար |news.am|
18:33 - 09 մարտի, 2020

Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է հողերի վերամշակման հնարավորությունը. նախարար |news.am|

news.am: Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է խորհրդային ժամանակներից մնացած 49 պոչամբարներից 10-ի վերամշակման հնարավորությունը: Այս մասին հունվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում լեռնահանքային հանքավայերի ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականության եւ հիմնավորվածության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ըստ նրա` դրված խնդիրը լուծելու համար մոտ 14 միլիարդ դրամ անհրաժեշտ կլինի, որը կտրամադրվի 2021 թվականի պետական բյուջեից: Բացի այդ, շրջակա միջավայրի նախարարությունը 5-ի փոխարեն պոչամբարների վտանգի 4 դաս է սահմանել: Գործող օրենսդրական-կարգավորիչ ակտերում նաեւ այնպիսի հասկացություններ են ներդրվում, ինչպիսին է սանիտարական գոտին:

Գերատեսչությունը նաեւ մտադիր է խստորեն վերահսկել այս կամ այն հանքավայրի իրական ռեսուրսները: Որպես օրինակ` նախարարը նշեց այն հանքավայրերից մեկը, որում ոսկու պաշարները 8 տոննա էին գնահատվել, ինչից հետո բարձրացվել էին մինչեւ 35.6 տոննա: Արդյունքում պարզվել էր, որ այն գերագնահատվել է, եւ հանքավայրը յուրացնող ընկերությունը հրաժարվել էր դրա հետագա մշակումից եւ լքել էր նախկինում զբաղեցրած տարածքը: Արդյունքում պետությանը միլիոնավոր դոլարների վնաս էր պատճառվել: «ՀՀ Վարչապետի գրասենյակ է ներկայացվել նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրինագիծը, որի կարեւորագույն բաղադրիչներից մեկը կլինի ազդեցության գնահատումը մինչեւ լայնածավալ աշխատանքներ սկսելը»,- ասաց Գրիգորյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել