news.am: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցի Բաքվում անցկացվող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) նիստին: Այս մասին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

ԱՊՀ ՊՆԽ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին Բաքվում: Նախատեսված է, որ միջոցառմանը մասնակցելու են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ռազմական նախարարությունների եւ գերատեսչություններին ղեկավարները: