Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը չի փոխվում. Մանե Թանդիլյան |news.am|
10:25 - 05 հունիսի, 2019

Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը չի փոխվում. Մանե Թանդիլյան |news.am|

news.am։ Չնայած ՀՆԱ աճի ներկայացված ցուցանիշներին՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը չի փոխվում։ Այս մասին հունիսի 5-ին 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն, իր հերթին, նշել է, որ իրենք նույնպես դժգոհ են ձեռք բերված արդյունքներից, բայց «կառավարությունը ստիպված է իր առջեւ նման նպատակներ եւ խնդիրներ դնել, որոնց հնարավոր է հասնել»։

Մեկնաբանելով հայտարարությունը, որ մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվել, նախարարը մերկապարանոց սկսել է պնդել, որ «նման բան լինել չի կարող, քանի որ որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, նկատվում են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել