Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ |armtimes.com|
00:18 - 07 ապրիլի, 2020

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Կան նախկին պաշտոնյաներ, որոնց գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել: Նրանց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ: Դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ: Այս փաստերի հետ կապված զանգեր են եղել, եւ քաղավիացիայի պաշտոնյաները, ենթադրելի կոռուպցիոն պատճառներով դրանք թաքցրել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռևազյանից եւ կառավարությունից: Այս ամեն ինչի արդյունքում է տեղի ունեցել այս պատմությունը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգատետերրի՝ քաղավիացիային լիցենզիայից զրկելու մասին հարցին:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր չափանիշներին, իսկ քաղավիացիան լիցենզիայից զրկվել չի կարող.

 «Հայաստանի ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր չափանիշներին: Այո, քաղաքացիական ավիացիայի ոլորտում ունենք պրոբլեմներ, մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից, եւ շահարկողներն իզուր են դա շահարկում: Որ խոսում էի պետական մարմինների սաբոտաժի մասին, սա այդ սաբորտաժի դեպքերից մեկն է: Եթե նայեք Կապանի իմ ասուլիսը, ապա կտեսնեք, որ ես այնտեղ խոսել եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեության մասին, թե ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ, ում գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել եւ թե որոնց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ Հայաստանում ինչեր են տեղի ունեցել: Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ և այլն: Դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված ենթադրաբար շրջանակների հետ: Երկար տարիներ դա թաքցվել է: Այդ փաստերը, որոնց հետ կապված ահազանգեր են եղել, թաքցվել են կոռուպցիոն շրջանակների կողմից ՀՀ կառավարությունից եւ քաղավիացիայի կոմիտեի ղեկավարից»-նշեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ ամենեւին չի տխրում այս իրավիճակից, քանի որ սա նշանակում է՝ սրանով գիծ են քաշելու եւ հասկանալու են, որ ավիացիոն կառավարման պատկերացումները, որ երկար տարիներ եղել են Հայաստանում, պարզապես անընդունելի են:

Ավելին՝ armtimes.com կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել