Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ․ Նիկոլ Փաշինյան
17:43 - 03 մարտի, 2020

Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակցում են, մասնավորապես, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ փոխնախագահ լենա Նազարյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:

 

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Վրաստանի հայ համայնքի հետ:

 Վարչապետը նշել է, որ պաշտոնական իր առաջին հանդիպումը Վրաստան եղել է 2018-ին, հայ-վրացական հարաբերությունները միշտ եղել են լավ և 2018-ի հանդիպմանը ցանկացել է, որ այդ հարաբերությունները կառուցվեն մի նոր բանաձևի վրա:

«Իմ առաջարկն էր, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ, չունեն ոչ մի վատ մտադրություն Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ, ընդհակառակը, շահագրգռված են, որ Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր և նույնը նաև պետք է այդ բանաձևին համապատասխան, Հայաստանը և հայ ժողովուրդը համոզված լինեն, որ Վրաստանն ու վրաց ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակահայկական դավադրության մեջ, չունեն որևէ նեգատիվ մտադրություն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, և, ընդհակառակը, շահագրգռված են, որ Հայաստանը լինի զարգացած, կայուն պետություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել