Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա․ Նիկոլ Փաշինյան
18:28 - 03 մարտի, 2020

Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա․ Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի բնակիչների հետ։ Հայաստանի հետ հարց- պատասխանի փուլում վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին։
Հարցին, թե արդյոք  Հայաստանի կառավարության կողմից որևէ ծրագիր կա՞ հայրենադարձության կազմակերպման համար, թե՞ կառավարությունը սպասում է հայերի ինքնաբուխ հայրենիք վերադառնալուն,  հույս է դնում  դրսում ապրող հայերի հայրենասիրության վրա, վարչապետը պատասխանել է՝

«Այսպիսի մի խոստովանություն պետք է անեմ, երբ ես հանդիպում եմ Գերմանիայի հայ համայնքի հետ և այնտեղ խոսք է գնում  հայրենադարձության մասին, դա ինձ համար շատ պարզ թեմա է։Ճիշտն ասած վրացահայերի հետ խոսում ենք հայրենադարձության  մասին խոսելը մի տեսակ խորթ է հնչում, որովհետև ես համարում եմ, որ թիֆլիսահայությունը ապրում է հայրենիքում։ Հենց դա նկատի ունեմ, ասելով, որ այո, Թիֆլիսի հայությունը և Վրաստանի հայությունը պետք է  հանդես գա, որպես Վրաստանի հպարտ քաղաքացի։ Մենք որպես ժողովուրդ պետք է շահագրգիռ լինենք, որ Վրաստանը լինի ուժեղ, կայուն, զարգացած պետություն և Վրաստանը պետք է շահագրգիռ լինի, որ Հայաստանը լինի կայուն, զարգացած և ուժեղ պետություն»։
 

Փաշինյանը նշեց, որ այս թեման շատ կաևոր  է և  Հայաստանի կառավարությւոնը քննարկվում է «Հայրենադարձության  մասին օրենքը»։

«Այդ պրոցեսի հետ կապված բազմաթիվ խնդիրներ և դժվարություններ կան։ Մենք կարգավորումներ ունենք, թե Հայաստան եկող, մշտական բնակություն հաստատող մարդիկ ինչ գույք կարող են բերել իրենց հետ։ Շատ հայրենակիցներ, ովքեր հայրենադարձվում են, սա հետ կապված խնդիրներ ունեն, որվհետև  կան սահմանափակումներ։ Խնդիրն այն է, որ դա ոչ թե Հայաստանի օրենսդրությամբ է կարգավորվում այլ ԵԱՏՄ օրենսդրությամբ։  Մենք պետք է հասկանանք ինչպես կարող ենք լուծել այդ խնդիրենրը։2018 թվականին, երբ մենք ասում էինք, որ հայրենադարձ եղած մարդկանց պետք է տրվեն արտոնություններ, օրինակ ավելի հեշտ դարձնենք վարկեր ստանալու գործընթացը, քննարկեցինք երկար և կանգնեցինք հետևյալ խնդրի առաջ։  Հայստանում ապրող մեր հայրենակիցները կարող են ասել՝ մենք ամբողջ կյանքում ապրել ենք Հայաստանում, հիմա գնանք Եվրոպայում ապրենք չորս տարի, հետ գանք, որ օգտվենք արտոնություններից։  Ես չեմ ասում ,որ միանշանակ է հարցը,- ասաց վարչապետը։ 

Վարչապետը  ընդգծեց, որ այսօր Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա, նույնիսկ կա լավ մասնագետների խնդիր՝ սկսած արհեստավորներից։

«Այսօր լավ արհեստավոր գտնելը դժվար է, որովհետեւ լավ արհեստավորը շատ պատվերներ ունի: Օրինակ ճանապարհների կառուցման ոլորտում պահանջարկ ունենք: Այսօր ճանապարհների կառուցման որակը նախկինի համեմատ շատ բարձր է, բայց հիմա եղած որակից ես էլի գոհ չեմ, այդ որակը պետք է դեռ կրկնակի բարձրանա»,- եզրափակեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել