Հայաստանում 65 կմ ճանապարհի վերանորոգման համար կհատկացվի 13 մլն 400 հազար եվրո. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը |shantnews.am|
12:27 - 07 ապրիլի, 2020

Հայաստանում 65 կմ ճանապարհի վերանորոգման համար կհատկացվի 13 մլն 400 հազար եվրո. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը |shantnews.am|

shantnews.am: ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման  և  ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում ճանապարհաշինության երկրորդ փուլը կիրականացվի:

«13 մլն 400 հազար եվրո գումար կենսական նշանակության ճանապարհների վերանորոգման համար, այս գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 65 կմ ճանապարհների վերանորոգում: Համաձայնագրի վավերացումից հետո կհայտարարվեն մրցույթները, և հնարավոր կլինի այս տարի իրականացնել ճանապարհի հիմնական հատվածի վերանորոգումը»,-նշել է Պապիկյանը:

Պատգամավորները հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է ստացվել, որ երկու փուլերի միջև գումարային էական տարբերություններ կան, առաջին փուլում հատկացվել է 170 մլն, երկրորդում՝ 13 մլն 400 հազար եվրո գումար:

«Ցանկացած փուլի անհրաժեշտություն պետք է որոշի տվյալ ժամանակահատվածի գործող կառավարությունը, համագործակցությունը բանկի հետ բարձր մակարդակի վրա է: Առաջին փուլի դրամական միջոցների հաշվին կարողացել ենք ֆինանսավորել նաև այս փուլի նախագծանախահաշվային աշխատանքները»,-ներկայացրել է Պապիկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել