Հայաստանում 700 հազար դիմակ է եղել այն ժամանակ, երբ դեղատներում դիմակ չկար․ Գեղամ Գևորգյան
 |tert.am|
21:51 - 07 ապրիլի, 2020

Հայաստանում 700 հազար դիմակ է եղել այն ժամանակ, երբ դեղատներում դիմակ չկար․ Գեղամ Գևորգյան |tert.am|

tert.am: Հայաստանում 700 հազար դիմակ է եղել այն ժամանակ, երբ դեղատներում դիմակ չկար։ Այսպես ասած, «տակից» դիմակ եղել է։ Այս մասին ապրիլի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մտշական հանձնաժողովի նիստում հայտարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով՝  ՏՄՊՊՀ-ն չի կարող միջամտել սպառողական շուկայում գների կարգավորմանը: Գործընթացին կառույցի միջամտությունը, ավելորդ սահմանափակումները, ըստ Գեղամ Գևորգյանի՝ կարող է մեծացնել ստվերային շուկայի ծավալը:  

«Եթե շուկայում սահմանափակենք վաճառքի ծավալները՝ ավելորդ խուճապ է առաջանալու։ Գին սահմանելու դեպքում հետևյալ խնդիրը կա․ եթե մենք հանկարծ փորձենք իրենց ասել՝ այս գնով վաճառեք, սև շուկա է առաջանալու 5 րոպե հետո, ինչպես դիմակների դեպքում էր։ Ասեցինք՝ ով դիմակը թանկ ծախեց, տեսեք` ինչ ենք անելու, թանկ առած դիմակները չկարողացան վաճառել, որովհետև մտածեցին՝ հեսա ՏՄՊՊՀ-ն ընկնելու է հետևներիցս, և «սև շուկա» առաջացավ»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել