hetq.am։ 2019 թվականի ամբողջ տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 2.545 մլրդ խմ բնական գազ։ Ինչպես տեղեկանում ենք «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից, 2018 թվականի համեմատ գազի ներկրումն ավելացել է 3.3 %-ով։ 2018-ին ներկրվել է 2.463 մլրդ խմ գազ։

2019 թվականին իրացվել է շուրջ 2.445 մլրդ խմ գազ, ինչը 3.9 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Ըստ «Գազպրոմ-Արմենիա»-ի՝ 2019 թվականին գազասպառման կառուցվածքում նախորդ տարվա համեմատ 46.9 %-ով ավելացել է բնական գազի սպառման ծավալը ջերմոցային տնտեսությունների կողմից՝ կազմելով 88.5 մլն խմ: 20.6 %-ով ավելացել են բնակչության և 18.4 %-ով տարբեր սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ համապատասխանաբար կազմելով 669.2 և 95 մլն խմ:

4 %-ով էլ ավելացել է ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալը՝ կազմելով 577.2 մլն խմ:

Շարունակությունը՝ hetq.am-ում